Հայաստան Քաղաքականություն 

Հակառակորդն ունի 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ Ա․ Հովհաննիսյան

21։00-ի դրությամբ՝ հակառակորդն այս ժամերի ընթացքում կորցրել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի․ բոսլոր տեսակները միասին վերցրած /այդ թվում նաև անվավոր զրահապատ տեխնիկան/ մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավոք, 2-3 օր է հակառակորդը խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությունն է որդեգրել։ Եվ թիրախավորում է մեծ տրամաչափի զենքերից։

Այսօր հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարված հասցրեցին Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, ենթակառուցվածքներ»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Մեր զինված ուժերը կատարում են հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ  բնույթի գործողություններ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից