Հայաստան Հասարակություն 

Ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային սպասարկումն իրականացվում է անվճար․ ԱՆ

analitik.am

Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից:

Տուժած անձինք նաև անվճար պայմաններով կարող են առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալ իրենց կողմից կամավոր ընտրված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում:

Ի դեպ, տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները և դեղերի տրամադրումը:

Տուժածի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված ժամանակավոր փաստաթուղթը:

Հորդորում ենք Հայաստան տեղափոխված արցախցիներին դիմել ժամանակավոր բնակության վայրին տարածքային առումով մոտ տեղակայված ամբուլատորիա կամ պոլիկլինիկա` անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժման ուղեգիր ստանալու համար:

Մանրամասներն այստեղ` http://www.moh.am/?section=news/open&id=143&nid=3870&pagen=23#1/3228

 

Նույն շարքից