Հասարակություն 

Ազգությամբ եզդի քաղաքացին բանտից խոշոր գումար է փոխանցել հայոց բանակին

analitik.am

 

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, դիմելով եզդիներին, կոչ արեց շարունակել նույն տեմպով ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել հիմնադրամին:

Բաքոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց մի քանի եզդիների, ովքեր այս օրերին իր հետ կատարել են բավականին լուրջ աշխատանք: Խոսքը վերաբերում է Ուկրաինայի ռադայի եզդի պատգամավոր Սուտո Ալոյանին, Ռոման Սլոյանին, Արաբ Իբոյանին, Ռոման Ամոյանին:

Պատգամավորն առանձին խոսեց նաև Մերաբ Սուսլովի մասին, ով գտնվելով անազատության մեջ բավականին լուրջ գումար է փոխանցել: Եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման ու տրամադրելու է ՊՆ-ին:

 

Նույն շարքից