Տնտեսություն 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 4 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել  159  տնտեսվարող: 90 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 66  դիմում մերժվել, ևս 3 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

«ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
«ՄԵԳԱ ՕԻԼ» ՍՊԸ
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ

 

Նույն շարքից