Բարի օր Հասարակություն 

Իսրայելական կազմակերպությունը հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենք մատակարարելը

analitik.am

Իսրայելական «Լև Յեհուդա» (Հրեական սիրտ) կազմակերպությունը հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենք մատակարարելը: Այս մասին, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին, հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Հայց ներկայացվել է երկրի Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռահել Հենի դեմ:

Հայցում նշվում է, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, ովքեր կապ ունեն Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի հետ: Նշվում է, որ այսօր Ղարաբաղում հայերի ցեղասպանություն է տեղի ունենում, ու Իսրայելը ոչ ուղղակի կերպով կապ ունի դրա հետ:

Նույն շարքից