Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РИА Новости-ին

analitik.am

­

 

Եվ մենք պատրաստ ենք գնալ նման փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» - ին տված  հարցազրույցում։ Հարցարույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև․

— Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնության մեջ նշվա՞ծ են կարգավորման հիմնական սկզբունքները, խնդրում եմ՝ վերծանեք այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք դրանք հասկանում։

— Այդ սկզբունքները հանրահայտ են․ դա ազգերի ինքնորոշման իրավունքն է, ուժ չկիրառելը կամ ուժ կիրառելու սպառնալիք չօգտագործելն է, տարածքային ամբողջականությունն է։ Հարցը նրանում է, թե ինչպես են այդ սկզբունքները մեկնաբանում կողմերը։ Որովհետև բանակցային գործընթացում պարզ դարձավ, որ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այդ սկզբունքները։

Եվ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որում այդ շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտված է։Ես արդեն խոսել եմ դրա մասին՝ դա ուժ չկիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիք չկիրառելն է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար։

— Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումներից, ապա ի՞նչ փոխզիջումների Դուք պատրաստ կլինեիք գնալ։ Եվ արդյո՞ք կա սահման, որից Դուք ոչ մի պարագայում չեք նահանջի։

— Այո, իհարկե կա այդ սահմանը, և այդ սահմանն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։Եվ բոլոր ժամանակներում է Հայաստանը պատրաստ եղել նման փոխզիջման։ Եվ ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն էր, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։

Սակայն, Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնությունը, որովհետև Ադրբեջանը չէր ցանկանում և հիմա էլ չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար հենց այն սահմանն է, այն «կարմիր գիծը», որը մենք չենք կարող հատել։

— Ներեցեք, ես ճշտեմ՝ կոնկրետ ո՞ր փոխզիջման մասին եք Դուք խոսում։

— Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ էր փոխզիջումների։ Եվ Դուք հարցրեցիք՝ արդյո՞ք կա «կարմիր գիծ», որը մենք չենք հատի։ Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողորդի ինքնորոշման իրավունքն է։

— Ուղղակի «կարմիր գծի» մասին մենք արդեն խոսեցինք, իսկ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։ Դուք չէիք ցանկանա փոխզիջման հստակ օրինակ բերել, ես ճի՞շտ եմ հասկանում։

— Գիտե՞ք, մոսկովյան համաձայնության մեջ պայմանավորված էին բանակցային գործընթացը վերսկսելու համար կոնկրետ  քայլերը։Եվ այդ համաձայնության մեջ արդեն նկարագրված են հստակ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդ քայլերին, որպեսզի լուծենք ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եվ մենք պատրաստ ենք գնալ նման փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը։

— Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Մենք իրոք խոսում էինք այն մասին, որ այս պատերազմն առանձնանում է աննախադեպ դաժանությամբ։ Այդ դաժանությունն արդեն մտել է պատմության մեջ, և երկու առաջնորդներն արդեն մտել են պատմության մեջ՝ որպես ամենադաժան պատերազմի մասնակիցներ։ Իսկ ինչպե՞ս Դուք կցանկանայիք մնալ պատմության մեջ այս ամենից հետո։

— Սա ինչ-որ անձնական ամբիցիաների հարց չէ։ Ես կցանկանայի, որպեսզի այս հակամարտության  արդյունքում ղարաբաղյան կոնֆլիկտը վերջնական լուծում ստանար։ Փոխզիջման հիման վրա։ Որպեսզի մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի։ Եվ դա լիներ վերջնական լուծում։

Նույն շարքից