Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Առողջապահության նախարարությունը հորդորում է հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի․ Գայանե Սահակյան

analitik.am

 

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է, դեպքերը կրկնապատկվել են։

«Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր: Համաճարակային իրավիճակի սրացումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանմամբ և բնակչության զգոնության թուլացմամբ։ Ռազմական դրությունը նույնպես նպաստավոր պայմաններ ստեղծվեց վիրուսի տարածմանը՝ բնակչության տեղաշարժով, մարդկանց մեծաթիվ կուտակումներով, հանրային տրանսպորտի սղությամբ և իհարկե լեփ-լեցուն փոխադրումներով»,- ասաց Սահակյանը:

Սահակյանը նաև նշեց, որ Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր՝ առողջապահության նախարարության անունից բոլոր գործատուներին և տնտեսվարողներին հորդորելով հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ։

Նույն շարքից