Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև երկխոսության մասով խոսքը մասնավորապես վերաբերում է Ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման պայմանագրին. «Համապատասխան ինֆորմացիան ներկայացվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից»,-ասել է Պեսկովը:

«Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-ասել է Պեսկովը:

Քննարկում է եղել նաև ներքաղաքական օրակարգի մասին:

Բացի Լավրովից, խորհրդակցությանը մասնակցել են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

 

Նույն շարքից