Բարի օր Հասարակություն 

Մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղի երկինքը թուրքական թռչող մահից պաշտպանելու համար. ՌԴ պետդումայի պատգամավոր

analitik.am

Ինչ պետք է անել, եթե որևէ մեկին սպանում են, սկսում են ոչնչացնել հայ ազգին միայն այն բանի պատճառով, որ իրենց դուր չի գալիս այդ ազգը: Ես չեմ կարծում, թե սա հակամարտություն է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև: Թուրքական անօդաչուները, թուրքական բանակը, վարձկաններն ԻԳԻԼ-ից, ցավոք, կռվում են Բաքվի կողմից: Այս մասին հայտարարել է Արցախում գտնվող ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով:

Պատգամավորի խոսքերով, Ադրբեջանին ներքաշել են այս ռազմական արկածախնդության մեջ, ինչը կյանքեր է խլում ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմից. «Ցանկացած վեճ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտական միջոցներով, ոչ թե մարտական անօդաչուների, որոնք սպանում են ու սպանում»:

«Ես եղել եմ հոսպիտալում, որտեղ վիրավորներ ու ծանր վիրավորներ կան: Թուրքական անօդաչուից արձակված 10 արկ պայթեց ու դրանք պայթեցին ոչ թե ռազմաբազայի, այլ բնակելի տների մետ: Ես անկեղծ կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անեննք, որպեսզի Ղարաբաղի երկինքը պաշտպանենք թուրքական թռչող մահից»,-հավելել է նա:

 

Նույն շարքից