Քաղաքականություն 

Միայն Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքով է հնարավոր հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Գերմանիայի ԱԳՆ

analitik.am

 

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսի խոսքերով, միայն Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում է հնարավոր լուծել Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի հակամարտությունները, Բելառուսի, Վենեսուելայի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանացի պաշտոնյան կարծում է, որ վերոնշյալով պայմանավորված՝ Մոսկվայի հետ երկխոսությունը չի կարող դադարեցվել:

«Մենք նույն սեղանի շուրջ ենք նստած ՄԱԿ-ի ԱԽ-ում, Լիբիայի հարցով բեռլինյան գործընթացում, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ հարցերում: Բոլոր այդ ֆորումների նպատակն է պատերազմներին վերջ տալը»,-ասել է նախարարը «Redaktionsnetzwerk Deutschland»-ի հետ զրույցում:

«Մոսկվայի հետ երկխոսությունը չի կարող դադարեցվել: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ Ռուսաստանի հետ երկխոսությամբ միջազգային հանրությունը կհասնի հակամարտությունների լուծմանը»,-հավելել է նա:

 

Նույն շարքից