Քաղաքականություն 

Վրաստանը կրկին հերքում է իր օդային տարածքով զենք տեղափոխելու մասին լուրերը

analitik.am

 

Վրաստանի ԱԳՆ-ն կրկին հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումները, թե վրացական օդային տարածքը կարող է օգտագործվել Ադրբեջան կամ Հայաստան զենք տեղափոխելու համար:

«Վերջին օրերին մամուլը, ցավոք, շարունակում է սպեկուլյացիան, թե Վրաստանի օդային տարածքով հնարավոր է զենք տեղափոխել: Վրաստանն իր օդային տարածքը փակել է ռազմական բնույթի թռիչքների համար:

Ինչ վերաբերում է քաղաքացիական ու մարդասիրական թռիչքների մասով Վրաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները: Ուզում ենք հստակեցնել, որ նման բնույթի թռիչքները հատուկ թույլատվություն չեն պահանջում»,-ասել են հարևան երկրի ԱԳՆ-ից:

Վրացական կողմը բեռ ուղարկող ու ընդունող կողմերին կոչ է անում խստորեն վերահսկել փոխադրումները, որպեսզի հնարավոր լինի ապահովել օդային փոխադրումների անվտանգությունն ու կանխել քաղաքացիական բնույթի թռիքներն այլ նպատակով օգտագործելու փորձերը:

 

Նույն շարքից