Քաղաքականություն 

Արդեն այս ամիս Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում կարող է հանդիպել Մայք Պոմպեոյի հետ

analitik.am

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը The Hill-ի հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:

Լրատվամիջոցը հավելում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումը կարող է կայանալ արդեն այս ամիս:

Հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին:

Դեսպանն այլ մանրամասներ չի հայտնել:

Նույն շարքից