Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք չենք հեռանալու. ՄԱԿ-ի գրասենյակ մտած քաղաքացիները դուրս եկան. Շարփը տեղում չի եղել

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, արցախցի մի խումբ կանայք ակցիա են իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հարձակման վրա ու կանգնեցնել պատերազմը:

Այս պահին նաև մի խումբ քաղաքացիներ են երթով շարժվում դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Քիչ առաջ գրասենյակից դուրս եկան այն քաղաքացիները, ովքեր ներս էին մտել հանդիպման համար: Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ շտապ հանդիպում են պահանջել  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ, ով տեղում չէր. «Մեզ ասացին, որ հանդիպման է: Մենք պայմանավորվել ժամը 17:00-ին հանդիպել:

Մենք չենք ցրվելու, մենք գնալու տեղ չունենք, սպասելու ենք որքան անհրաժեշտ լինի: Մեր հարազատները հիմա առաջնագծում են, նկուղում են: Մենք տեղ չունենք, քանի որ մեր բնակարաններն ավերված են»:

Տիկինն ասաց, որ հիմա ձևակերպելու են իրենց պահանջը, կստորագրեն անգամ երեխաները. «Մենք ներկայացուցչին տանելու ենք Արցախ, անձամբ պետք է արձանագրեն ու ներկայացնեն միջազգային հանրությանը»:

Մյուս կինն ասաց, որ ինքը Եռաբլուր հուղարկավորության է գնալու, հետո կրկին ներկայանալու է. «Մենք ներկայացուցչին տանելու ենք Արցախ»:

Նույն շարքից