Հասարակություն 

Արցախում հերոսաբար զոհվել է Ազգային ժողովի պատգամավորի եղբոր որդին. Հայրը երդվել է՝ տեր ենք Սեյրանի վրեժին

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին…առաջնագիծ մեկնելուց առաջ իր գլխարկը դրեց հոր՝ իմ եղբայր Համիկի գլխին…Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով…բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին…արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում…

Ողորմաթասը ձեռքին Համիկը երդվեց՝ տեր ենք Սեյրանի վրեժին

Երանի հակառակը լիներ՝ Սեյրանը տեր լիներ մեր վրեժին…

Ճանաչենք մեր հերոսներին…խոնարհվենք նրանց առյուծածին ծնողներին…

# Հաղթելու ենք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից