Քաղաքականություն 

Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկիչների օգտագործման հարցը

analitik.am

 

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկված ահաբեկիչների հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայել Բոգդանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք քննարկում ենք հարցերը»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պատասխանելով ճշտող հարցին՝ բարձրացնում է արդյո՞ք ռուսական կողմը հակամարտության գոտում վարձկանների օգտագործման անթույլատրելիության հարցը, փոխնախարարն ասել է՝ բնականաբար:

 

Նույն շարքից