Քաղաքականություն 

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ մեթոդներով. ԵԽ գլխավոր քարտուղար

analitik.am

 

Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություններ ունեն իրենց տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության ու ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասով: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Երկու կողմերն էլ մեր կազմակերպության առջև պարտավորություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ մեթոդներով:

Երկու կողմերն էլ պարտավոր են հարգել մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիաները»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր տարածաշրջանում մարդու իրավունքների պահպանումը կենսական նշանակություն ունի ու իրավաբանական պարտավորություն է:

«Անկախ քաղաքականությունից, մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, պետք է ունենան նույն իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, որն ունի Եվրոպայի յուրաքանչյուր բնակիչ:

Ազգային իշխանությունները պետք է ապահովեն դա: Եվրոպայի խորհուրդը պետք է առանց խոչընդոտ մուտք ունենա այդ տարածք, որպեսզի կարողանա գնահատել իրավիճակն ու ցուցաբերել օգնություն»,-ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտության կարգավորումն ու տարածքային վեճերի լուծումը չի մտնում իր կազմակերպության լիազորությունների մեջ:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վիճելի տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության մասով հարցերի լուծումն իր կարևորագույն առաջնահերթություններից է զբաղեցրած պաշտոնում:

 

Նույն շարքից