Հասարակություն 

Հայ ազգն այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք

analitik.am

 

Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու  հոկտեմբերի 16-ին  այստեղ լույս աշխարհ եկած արցախցի  Մոնթեին:

Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է  Արցախում, իսկ ընտանիքը  մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:

Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:

Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Նույն շարքից