Հասարակություն Տեսանյութեր 

Իրաքում խաղաղ բնակչության ռմբակոծությունների համար երգ ձայնագրած Սերժ Թանկյանը կազմակերպելո՞ւ է ցույցեր, դիմելո՞ւ է իր լսարանին, լավ գոնե երգ ու տեսահոլովակ թողարկելո՞ւ է

analitik.am

Սերժ Թանկյանը 2000 ականներին դատապարտում էր Իրաքում խաղաղ բնակչության ռմբակոծությունները: Այդ կապակցությամբ ձայնագրվեց այս երգը, որի արդյունքում աշխարհի 600 քաղաքներում միաժամանակ կազմակերպվեցին ցույցերընդդեմ Իրաքում խաղաղ բնակչության հրթիռակոծման, որոնց մասնակցեց 10 միլիոն մարդ:

Հիմա Սերժ Թանկյանի հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը հրթիռակոծվում է ահաբեկիչների կողմից:

Կազմակերպելու՞ է ցույցեր Սերժ Թանկյանը, այդ կապակցությամբ դիմելու՞ է իր լսարանին, լավ գոնե երգ ու տեսահոլովակ այդ մասին թողարկելու՞ է:

Իրաքի հրթիռակոծմանը անդրադառնալը լավ բան է, բայց այսօր նույն աղետի առաջ կանգնած է հայ խաղաղ բնակչությունը և նման կալիբրի համաշխարհային աստղի կողմից պատշաճ անդրադարձը մեծ օգնություն կլիներ:

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին խնդրում եմ այս հարցով անհանգստացնել մեծ հայրենասեր Սերժ Թանկյանին:

Նարեկ Մալյան

Նույն շարքից