Բարի օր Քաղաքականություն 

Լավրովն ասել է, թե ինչպես պետք է Ղարաբաղում դադարեցնել մարտերը

 

Նախկինում ընդունված փաստաթղթերը թույլ չտվեցին արմատական փոփոխությունների հասնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակում, մարտական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հետևել հրադադարի ռեժիմին: Այս մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Ղարաբաղի իրավիճակի մասով Ռուսաստանի տեսակետն ու այն քայլերը, որոնք արվում են այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հիմա անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հակամարտող հռետորաբանությունն ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային խաղացողների կողմից:

Հաջորդ կարևոր քայլը մարտական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբյեկտներին հարվածելուն վերջ տալը:

«Որպեսզի հրադադարի ռեժիմն աշխատի, պետք է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հետևել դրա կատարմանը: Այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք: Դա անում է այդ թվում նաև մեր ՊՆ-ն՝ աշխատելով Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում այդ մեխանիզմները կլինեն»,-ասել է նա:

Լավրովի խոսքերով, առաջնահերթ պետք է կողմերին համոզել  համաձայնեցնել հիմնարար որոշումները, որոնք թույլ կտան արդեն հետագայում երկարաժամկետ առումով կայունություն հաստատել տարածաշրջանում, ապաարգելափակել տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել Ղարաբաղի ու այլ շրջանների հուսալիությունն ու անվտանգությունը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից