Հասարակություն 

Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ադրբեջանական սադրանք է

 

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել էին տեղեկատվություն, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը։ Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց չէր ներկայացվում։

Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։

Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից