Հասարակություն 

Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում /լուսանկարներ/. News.am

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի հայրենի Ջանֆիդա գյուղի գերեզմանատանը զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին հանձնեցին Արցախում զոհված նախկին պատգամավոր, ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին և նրա ավագ որդուն՝ Ռաֆայել Գասպարյանին։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Պատերազմի երկրորդ օրը 59–ամյա Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ նախօրեին Ռուստամ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, իսկ որդին՝ զոհվել։ Ռուստամ Գասպարյանին նույն գիշերը Արցախում վիրահատել էին, ապա տեղափոխել Գորիս, իսկ ավելի ուշ Երևան։ Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։

Բժիշկները մեկ օր պայքարում էին Ռուստամ Գասպարյանի կյանքի համար, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Ըստ տեղեկությունների՝ Արցախում թշնամու անօդաչուն հարվածել էր Ռուստամ Գասպարյանի մեքենային, նրա  29-ամյա որդին տեղում մահացել էր:

Նույն շարքից