Հասարակություն 

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է

analitik.am

 

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:

Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյան

Նույն շարքից