Հասարակություն 

Մենք պատասխանատու ենք մեր ընտրության համար. ՓՊ նախագահ

analitik.am

Արցախյան ազատամարտում 90 ականներին ավելի վատ վիճակում ենք եղել, երբ ցամաքային կապ չկար Հայաստանի և Արցախի միջև և շատ տարածքներ գտնվում էին Ադրբեջանի տիրապետության տակ: Մեր միասնությունը և ազգային ոգին փոխեցին իրավիճակը և մարդկային քանակով ու զինտեխնիկայով առավելություն ունեցողի նկատմամբ հաղթանակներ արձանագրելով 1994 թվականին հրադադար պարտադրվեց Ադրբեջանին:

Եթե հիմա վախենանք հնարավոր կորուստներից կամ պարտությունից և չպայքարենք, ավելի մեծ հատուցում ենք վճարելու:

Պայքարելու ժամանակ մենք հաղթելու հնարավորություն ունենք, իսկ հանձնվելու (հրադադարի դիմաց տարածքներ հանձնելու) դեպքում եղածն էլ ենք կորցնելու և լպիրշացած թշնամու հայեցողությանն ենք նայելու:

Մենք պատասխանատու ենք մեր ընտրության համար և հատուցելու ենք մեր ընտրության դիմաց (լինի դա քաղաքական, թե՝ այլ):

Անձամբ ես ընտրում եմ պայքարելու տարբերակը:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

Նույն շարքից