Հասարակություն 

Արցախում հերոսաբար զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարը

analitik.am

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ռազմաճակատում զոհվել է Հովհաննես Խոդերյանը, որին հասարակության լայն շրջանակը ճանաչել է Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմից:

Կինոնկարում Հովհաննեսը մարմնավորում է Թևանիկին:

«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը գրել է. «Մեր բոլորի Թևանիկը…Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ: Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները… Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը: Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ: Ժպիտդ, խոսքերդ. դու՝ հավերժ մեր սրտերում»:

 

Նույն շարքից