Առողջապահություն 

Հնարավոր է դարձել շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը

 

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:

Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:

Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար:

ՀՀ Առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից