Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից /տեսանյութ/

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացվել էր, Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

168․am-ը փորձել է լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան հարցին՝ ասել է վարչապետի մամլո խոսնակը:

Քիչ առաջ, սակայն, 168․am—ը արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։

Նույն շարքից