Հասարակություն 

Տեղի կունենա մամուլի ասուլիս․ բանախոսներից մեկն ԱԱԾ փոխտնօրենն է

analitik.am

 

Ս.թ հոկտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ  կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը և քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Լրագրողները և օպերատորները  հրավիրվում են  ժամը 11:45-ին (Հասցե՝ Մամիկոնյանց 46/5, 4-րդ հարկ):

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես  հաստատել իրենց մասնակցությունը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 880- 170, (011) 880 -177:

Տեղեկացնում ենք նաև, որ կապահովվեն հակահամաճարակային կանոնները:

ՀՀ Քննչական կոմիտե

Նույն շարքից