Քաղաքականություն 

Բաքուն հաստատել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ պլանները․ ՏԱՍՍ

analitik.am

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ հոկտեմբերի 23-ին նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հոկտեմբերի 23-ին նման հանդիպում կա պլանավորված»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնվել էր, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախ հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի, ապա նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

 

Նույն շարքից