Գլխավոր Քաղաքականություն 

ԼՂ հակամարտության գոտում հակաահաբեկչական օպերացիայի համար Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին․ Կոսաչև

analitik.am

 

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկիչների դեմ հնարավոր հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու համար պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին: Այս մասին հայտնում է eadaily-ն:

Ավելի վաղ նման օպերացիայի մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ իրականացրել է Սիրիայում, որը հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի ահաբեկիչների ու գրոհայինների գործողություններն ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի ազգային շահերին:

Ռուսաստանցի փորձագետներն ասել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող գրոհայինները Ռուսաստանի սահմաններից հեռու են 80 կմ: Սա արդեն այլ իրավիճակ է:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ու հիմքեր ունի այս իրավիճակին արձագանքելու համար»,-ասել էր Փաշինյանը:

Կոսաչևի խոսքերով, ռուսական քայլի համար պարտադիր է, որ Երևանը պաշտոնապես դիմի Մոսկվային և լինի իրավիճակի մանրամասն գնահատական:

«Պետք է գնահատվեն հավատիությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք այդ մասով առաջանում են: Իհարկե, պետք է լինի Երևանի պաշտոնական դիմումը, այլ ոչ թե բացառապես այն, որ Ռուսաստանը նման հիմքեր ունի»,-ասել է սենատորը՝ հավելելով, որ այս հարցում որևէ ենթադրություն անելու համար դեռ վաղ է:

 

Նույն շարքից