Գլխավոր Տնտեսություն Քաղաքականություն 

Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը. ՀՅԴ-ական տնտեսագետ

 

Այլեւս փաստ է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամենակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ:

Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն եւ անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:

Ադրբեջանին սպասվող հետեւանքները չեն ուշանալու՝

Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում եւ իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում,

նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ,

ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ,

խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային եւ միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ,

քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ,

սոցիալական լարվածության աննախադեպ խորացում եւ բախումներ,

ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի:

Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի եւ գազի գերարդյունահանումից եւ արտահանումից: Օտարերկրյա ներդրումները այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան օրինակ խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները:

Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով եւ Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռեւս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների:

Այս վերջին պնդումը հատկապես վերաբերելի է այն երկրներին, որոնք իրականում ոչ տնտեսական գործոններով պայմանավորված գերօգուտներ ստանալու նպատակով ներգրավված են ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում եւ այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետեւանքներին:

Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առեւտրի ապրանքային եւ աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը):

Այսպես՝ Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի եւ գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:

Հատկանշական մեկ այլ փաստ. նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի եւ գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ:

Ուշագրավ է նաեւ այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում եւս Իտալիան ունի առաջատար դիրք՝ գտնվում է առաջին տասնյակում: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:

Իհարկե, շարունակվող եւ թռիչքաձեւ աճող այս մահաբեր առեւտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաեւ Իտալիային:

Եվ այսն հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել.

հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները եւ առանց վարանելու խոցելու է նաեւ Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից