Հասարակություն 

Ալիևը սեփական օպերացիան տանուլ է տվել հենց վարձկանների շնորհիվ․ Լապշին

analitik.am

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ղարաբաղի հակամարտության սկզբում ես ենթադրում էի, որ սիրիական և աֆղանական վարձկանների մասսայական ներգրավվումն ուղիղ ճանապարհն է «Ղարաբաղի վերադարձ» օպերացիան տապալելու համար, քանի որ թույլ մոտիվացված, անկանխատեսելի և Ալիևին չենթարկվող վարձկանները համեղ պատառ են հատուկ ծառայությունների համար։

Արդյոք Իլհամ Ալիևը չի հասկանում, որ «մեկանգամյա օգտագործման» վարձկանները հայտնի ֆրանսիական արտասահմանցիների լեգիոնը չէ։

Ֆրանսիացիներն արդեն հարյուրամյակից ավել «Արտասահմանյան լեգիոն»-ում ծառայության են վերցնում միայն արտասահմանցիների, բայց անում են խիստ ընտրություն, մի քանի տարի ստուգելուց և մարզելուց հետո են միայն արտասահմանցուն վստահում այս կամ այն օպերացիայում մասնակցությունը։

Ի սկզբանե, Ալիևի մտահաղացումը բավականին ողջամիտ էր թվում․ օգտագործել վարձկաններին, որպեսզի նվազագույնի հասցնի սեփական կորուստները և դրանով իսկ խուսափի ազգային վրդովմունքից, երբ ադրբեջանցիները հազարավոր դագաղներ կստանային առաջնագծից։

Վարձկանների դեպքում նման խնդիր չի առաջանում, քանի որևէ մեկին հետաքրքիր չեն Մերձավոր Արևելքից հեռու Լեռնային Ղարաբաղի պատերազմի դաշտում հազարավոր սիրիացիները և իրաքցիները։

Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջան է բերել հանցագործների՝ առանց ազգության և ցեղի։ Նրանց շարքերում, ինչպես սպասելի էր, մեծ քանակությամբ մարդիկ կան, ովքեր տեղեկություններ են տրամադրում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի և Իրանի հատուկ ծառայություններին։

Դեռևս Սիրիայում՝ ներգրավվման փուլում, ներդրվել են տասնյակներով գործակալներ, և այսօր նրանք տրամադրում են անհրաժեշտ օպերատիվ տեղեկությունները, որոնք շատ են օգնում հայկական զինված ուժերին պատերազմի դաշտում։

Սրանով է նաև բացատրվում Ադրբեջանի զինտեխնիկայի և կենդանի ուժի հսկայական կորուստները։ Օրինակ, ի սկզբանե ես լուրջ չէի վերաբերվում իսրայելական ԶԼՄ-ների այն հրապարակումներին, ըստ որոնց Թուրքիան Սիրիայում վարձկաններ է հավաքագրում՝  Ադրբեջան ուղարկելու նպատակով։ Ինձ դա անիմաստ թվաց, սակայն, ստացվում է, դա ճիշտ էր։

Տրամաբանական է՝ եթե հակամարտությունից դեռ ամիսներ առաջ բոլորը գիտեին վարձկանների հավաքագրման մասին, ապա տրամաբանական է, որ այնտեղ կներդնեին նաև գործակալների։

Անշուշտ, Բաքուն չի վստահում սիրիացիներին և փորձում է մաքսիմալ ձևով մեկուսացնել վարձկաններին գործող բանակից, բայց դա շատ բարդ է։ Նրանց անհրաժեշտ է մատակարարել զենք, տեղափոխել դիրքեր, կերակրել, հանդիպումներ անցկացնել և բացատրել դրված նպատակները։

Ադրբեջանցիների հետ շփումն անխուսափելի է, իսկ ժամանակակից տեխնիկական միջոցների առկայությունը որոշ ոչ հիմար վարձկանների մոտ թույլ է տալիս ստանալ շատ ավելի տեղեկատվություն Ադրբեջանի բանակի տեղաշարժերի և նպատակների մասին, քան մենք կարող էինք սպասել կիսագրագետ վարձկանից։

Այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ Ալիևը Ղարաբաղի «ազատագրման» սեփական օպերացիան տանուլ է տվել վարձկանների շնորհիվ»։

Նույն շարքից