Հասարակություն 

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում /լուսանկարներ/

analitik.am

 

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում:

✅Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու  հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային  ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել  խաղաղ բնակչության վրա։

✅Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:

👉Մոտակայքում ռազմական  որևէ օբյեկտ չկա:

✅Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

✅Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:

📢ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

✅Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել ☎️ 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Լուսանկարները՝ ստորև

 

Նույն շարքից