Հասարակություն 

Հարավային ուղղությամբ հայկական ուժերը դոնբասյան սցենարով ոչնչացրել են թշնամուն. ռուս լրագրողը մանրամասներ է հայտնում փայլուն օպերացիայից

analitik.am

Թուրք խորհրդականների կողմից հրահրվող  ադրբեջանական բանակի՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ որքան հնարավոր է շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին Անկարային ու Բաքվին հաշվետվություն ներկայացնելու ձգտումները Զանգելանի ուղղությամբ կռախի են վերածվել հարձակվող կողմի համար: Այս մասին իր էջում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը` հավելելով, որ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե Զանգելանում հանդիսավոր կերպով բարձրացվել է Ադրբեջանի դրոշը:

«Արդյունքը՝ կաթսա՝ ադրբեջանական մի քանի ստորաբաժանումների համար, ղարաբաղյան հրետանու մահացու կրակ, սպանված ու վիրավորված ադրբեջանցի զինվորականներ, լքված դիակներ ու զենքեր, այրված զինտեխնիկա: Տիպիկ կաթսա՝ դոնբասյան սցենարով և Բաքվի երկրորդ բլիցկրիգի տապալում»,-գրել է նա:

Նույն շարքից