Հասարակություն 

Վիճակը խիստ մտահոգիչ է․ Իշխան Սաղաթելյան

analitik.am

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վիճակը խիստ մտահոգիչ է։

«Օրակարգում ղարաբաղյան հակամարտության և երկրում ստեղծված իրավիճակի հարցն էր, ունենք անհանգստություն և խորը մտահոգություններ, շարունակում ենք քննարկումները և փորձում ենք ճշտել մեր դիրքորոշումները և անելիքները», - ասաց Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին թե արդյո՞ք ընդհանուր դիրքորոշման և եզրահանգման եկել են, Սաղաթելյանը պատասխանեց, որ ընդհանուր դիրքորոշումը այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, և որ անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել։

Նույն շարքից