Հասարակություն 

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

analitik.am

 

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նույն շարքից