Քաղաքականություն 

Հայտնի է, թե ով կփոխարինի Արարատ Միրզոյանին. Նրա կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։

Այն նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության նախարարություններին։

Նիստը վարելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պարտականությունները նրան են փոխանցվել,  ինչի մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին։

Վարչապետը նախօրեից ակտիվ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկում ստեղծված իրավիճակը, իսկ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատվիրակության կազմում են Արեն Մկրտչյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը և այլք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից