Գլխավոր Հասարակություն 

Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է

 

Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին՝ մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից:

Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին, քանի որ գնալով՝ օր-օրի ոչ միայն նոսրանում են ադրբեջանա-թուրքական հանցավոր ղեկավարության կողմից վարձակալված գրոհայինների շարքերը (որոնք հանդիսանում են հակառակորդի հիմնական հարձակողական ուժերը), այլև կրճատվում միլիարդավոր նավթադոլարներով ձեռք բերված սպառազինության և տարատեսակ ռազմա-տեխնիկական միջոցների թվաքանակը:

Հատկանշական է, որ հակառակ դրան, աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները, ինչն ամենայն հավանականությամբ իրենց զգացնել կտան մոտ ապագայում: Այս և ընթացիկ մյուս զարգացումներից ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ալիևը հայտնվել է Էդողանի լարած թակարդի մեջ, իսկ վերջինս՝ իր հիմար երևակայության:

Արցախի ՊԲ նախկին Սենոր Հասրաթյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից