Հասարակություն 

Արարատ Միրզոյանի կինը կոչ է անում վերջ տալ ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթին

analitik.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության ցանկացած մարմին, ցանկացած ճյուղ պետք է շարունակի աշխատել և կատարել սահմանված և պլանավորված գործառույթները:

Եթե կարիք լինի վերաուղղելու պլանավորված բյուջեն այլ տեղ, դա ևս կարվի ու արվում է ըստ նպատակահարմարության:

Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը:

Պետությունը պետք է շարունակի աշխատել արտակարգ պայմաններում, բայց ապահովել բոլոր մարմինների արդյունավետ աշխատանքը:

Այնպես ինչպես ճանապարհաշինությունը չի դադարեցվում, չպետք ա դադարեցվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման գործընթացը»:

Նույն շարքից