Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ.  Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը հանդիպել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բոլոր հանդիպումներին քննարկման թեման Արցախում տիրող իրավիճակն է եղել։

Սողոմոնյանը նշել է, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու ներկայիս իրավիճակում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից