Հասարակություն 

Ինչպես դուք, այնպես էլ ես, ապշած եմ այդ որոշումից․ Դավիթ Խաժակյան

 

Հարգելի ընկերներ,

Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով և ո՞րն է իմ դիրքորոշումը։

Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։

Բնականաբար ինչպես դուք այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել և ելույթ չեմ ունեցել։

Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։

Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո'չ երեկ, ո'չ այսօր։

Խաղաղությո'ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի։

Դավիթ Խաժակյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից