Հասարակություն 

Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը

 

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան և ավտոկռունկի միջոցով դուրս բերել գետից։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից