Հասարակություն Տեսանյութեր 

Մեր առաջին ազատամարտի նահատակված հերոսները նայում են մեզ, հիմա եկել է մեր ժամը հայրենիքին տալու ամեն ինչ ու չխնայելու ոչինչ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մեր առաջին ազատամարտի նահատակված հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը նայում են մեզ, և մենք պետք է նայենք իրենց ու իրենց աչքերի մեջ:

Մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը հայրենիքին տալ ամեն ինչ ու չխնայել ոչինչ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավտոմեքենաներ, որոնք պետք է առաջնագծում, ամենագնաց ավտոմեքենաները, միկրոավտոբուսները, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, ջիպեր, որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ հակազդելու ժամանակակից զենքերին: Այդ բոլոր ուղղություններով աշխատանքներ ընթանում են:

Օրինակ՝ տրանսպորտների ու ջոկատների հարցով պետք է դիմել զինկոմիսարիատներին: Ինտելեկտուալ աշխատանքի մասով պետք է դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Բայց այսօրվա ամենակարևոր ուղերձն այն է, որ պետք է ձևավորենք կամավորական ջոկատներ, ինչից հետո պետք է դիմել զինկոմիսարիատներին:

Հիշիր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես»,-ասաց կառավարության ղեկավարը:

Նույն շարքից