Բարի օր Քաղաքականություն 

Կարելի է եզրահանգել, որ սորոսականներն արտոնյալ, պետական պաշտոնյաներին հավասարեցված կարգավիճակ ունեն մեր երկրում

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Analitik.am-ը տեղադրել էր նյութ՝ սորոսական Դանիել Իոաննիսյանի հետ հարցազրույց: Այն որևէ կերպ չէր խախտում առկա սահմանափակումները: Սակայն, այսօր մեր խմբագրություն զանգահարեցին ՀՀ ոստիկանությունից և պահանջեցին հեռացնել նյութն, այլապես սպառնացին, որ կտուգանեն: Հաշվի առնելով այն, որ տուգանքը բավականին մեծ է և անկախ բողոքարկումից՝ տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, այս պահին նյութը հեռացվել է:

Միևնույն ժամանակ, մենք պատրաստվում ենք դիմել պատկան մարմիններին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է ՀՀ ոստիկանությունը որոշել, որ պետք է պարտադրի հեռացնել պետական որևէ պաշտոն չզբաղեցնող, պետական որևէ մարմին չներկայացնող սորոսականների վերաբերյալ նյութերը:
Կարելի է եզրահանգել, որ սորոսականներն արտոնյալ , պետական պաշտոնյաներին հավասարեցված կարգավիճակ ունեն մեր երկրում:

Մենք անպայման բողոքարկելու ենք ոստիկանության այս անհասկանալի որոշումը, դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանին և պատկան այլ կառույցների:

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից