Տնտեսություն 

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվեց

analitik.am

ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշում է կայացրել.

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը՝ համաձայն հավելվածի։

2.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:

3.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողություն:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով:

հավելված

 

Նույն շարքից