Քաղաքականություն 

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, թե ինչ սպասելիքներ ունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ձեր առաջին հարցն այն մասին էր, թե ինչի հասնելու հույս ունեմ ես՝ ուրբաթ օրը կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից։Դուք խոսում էիք այն մասին՝ արդյոք մենք կմիջնորդենք ևս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ նախորդ պարտավորությունները հրադադարի մասով չաշխատեցին»։

Պոմպեոն նշել է, որ խոսքը վերաբերում է բարդ իրավիճակին «գետնի վրա»․ «Դա բարդ դիվանագիտական իրավիճակ է։ Մեր կարծիքն, ինչպես գրեթե բոլոր եվորպական երկրների կարծիքն, ինչպես նախկինում, հիմա էլ այն է, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհը  հակամարտության դադաեցումն է, լարվածության թուլացման անհրաժեշտության  ապահովման մասին հայտարարելն է։ Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ յուղ լցնելով այս հակամարտության կրակի վրա, չպետք է մատակարարեն ռազմական համակարգեր, աջակցություն։ Հետո, արդեն այդ փուլում հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- ասել է Պոմպեոն։

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից