Հասարակություն 

Զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը

 

Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը։ Այս մասին հայտնում է "Մասունք" ավանդական երգի-պարի համույթի ֆեյսբուքյան էջը։

«Սևակ ջան...

...Ու հուսավառ ու վրիժավառ հայորդին,որպես լեռան կատարից պոկված հսկա ժայռ նետվեց դեպի թշնամին ու... ընկավ...

Փա՜ռք քեզ,հազա՜ր փառք...

Յոթնիցս փա՜ռք սուրբ հայրենիքի համար ընկած բոլոր Նահատակներին...

Մեր Սևակը...Մարդ, ով ուներ տեսակ՝ ՀԱՅՈՒ տեսակ, ով ամեն լավ գործում առաջատար էր, ով որպես ծնող, որպես ընկեր, որպես որդի, որպես մանկավարժ, որպես քաղաքացի, որպես Մարդ՝ միշտ օրնակելի էր և վերադաստիարակիչ...

Սևակ ջա՜ն,ունենալու ենք քո,մեր մյուս նահատակ որդիների երազած հայրենիքը, արարելու-ապրելու ենք այստեղ,շենացնելու ենք հանուն ձեզ,հանուն ձեր տված կյանքի:

Հիշատակդ փառավոր,Սևակ ջան...», - գրված է հրապարակմեն մեջ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից