Հասարակություն 

Չարժե ՆԱՏՕ-ի աջակցությունը փնտրել, Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում, չարժե պատրանքներ տածել այդ կապակցությամբ․ Սեմյոն Բաղդասարով

analitik.am

 

Ռուս քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը իր Տելեգրամի ալիքում գրել է՝

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ, հայ ժողովուրդը դա վաղուց գիտեր և ոչ մի րոպե չէր կասկածում, վերջապես հասկացան, որ Հայաստանի միակ ընկերը եղել է և կմնա Ռուսաստանը։

Բազմավեկտորությունը չարիք է, չարժե ՆԱՏՕ-ի աջակցությունը և օգնությունը փնտրել, հազիվ թե ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կարելի է գտնել ինչ-որ բան, բացի ափսոսանքից և «հրադադարի խախտումների խորը մտահոգությունից»։

Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում, չարժե պատրանքներ տածել այդ կապակցությամբ։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ կբողոքեն Թուրքիայի գործողությունները, կրկին մտահոգություն կհայտնեն, բայց իրական օգնություն չեն ցուցաբերի Հայաստանին։

Միակ երկիրը, որը կարող է օգնություն ցուցաբերել, Ռուսաստանի Դաշնությունն է»

Նույն շարքից