Հասարակություն 

Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը. վարչապետի մամուլի խոսնակ

 

Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- ասաց Գևորգյանը:

Մանե Գևորգյանը հավելել է, որ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը և շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:

«Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար»,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից