Հասարակություն Տեսանյութեր 

Վստահեցնում եմ՝ դրսի հայկական մարմինների մինչ այսօր հավաքագրված գումարների մեծ մասը հասել են Հիմնադրամի հաշիվներին և այդ գումարները արդեն օգտագործվում են․ Հայկակ Արշամյան

analitik.am

 

Հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ յուրաքանչյուրն իր աջակցությամբ օգնում է հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը, ուղարկված գումարների միջոցով հնարավորություն է ստեղծվում, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։ Փակվում է հումանիտար մասը՝ հնարավորություն տալով պետական այլ միջոցների ծառայելու շատ ավելի կարևոր նպատակների։

«Վստահեցնում եմ՝ դրսի հայկական մարմինների մինչ այսօր հավաքագրված գումարների մեծ մասը հասել են Հիմնադրամի հաշիվներին և այդ գումարները արդեն օգտագործվում են։

Ուղղակի պետք է հաշվի առնել, որ նվիրատվությունները կատարվում են տարբեր ձևաչափերով և հենց այն պահին, երբ այդ գումարները նյութականացվում են մեր տեղական մարմինների կողմից՝ նստում է իրենց հաշիվներին, նրանք անմիջապես այդ գումարները ուղարկում են Հիմնադրամին», - հավելեց Արշամյանը

Նա նաև նշեց, որ նույնիսկ մեկ դեղահաբի մասին տեղեկություն հրապարակելը ընդունելի չէ, և այն կարող է վնասել մեր ընդհանուր գերագույն նպատակին, և որ ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կստանաք խաղաղության հաստատումից հետո։

Նույն շարքից