Հասարակություն Տեսանյութեր 

Տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին

analitik.am

 

Ինչպես հեկտեմբերի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հիմնադրամի գլխավոր և միակ նպատակը դա մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունության ապահովումն է։

«Չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք Հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը», - ասաց Ավետիքյանը։

Նույն շարքից